Աշխարհագրություն

Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիս-արևմտյան մասը (950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։  Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։ Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։ Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

 

Հայոց լեզու,գրականություն

Հովհաննես Թումանյան,Եղիշե Չարենց,Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան

Նրա ստեղծագործությունները կարդում են մեծից փոքր, առանց որևէ տարիքային սահմանափակումների:Իմ կարծիքով բոլոր դեպքերում ստացված է:Գրում է առանց որևէ մեկի ազդեցության ու հասկանալի ոճով:Օգտագործում է բարբառային խոսակցական բառեր և դրանց կողքին դնելով դասական հայերեն ստանում է գեղեցի ստեղծագործություն:Կյանքի վերջին տարիներին գրել է քառյակներ:

Վահան Տերյան

Նա միայն զգացմունք ու թախիծ ունի իր ստեղծագործություններում,բայց միևնույն ժամանակ շատ է ընթերցվում հատկապես պատանիների կողմից:Անգամ հեղափոխական ստեղծագործություններում նկատելի է թախիծն ու զգացմունքայնությունը:Տերյանի ոճը դժվար է շփոտել այլ գրողի ոճի հետ:Տերյանի բառապաշարը այնքան ել վատը չէ:Բայց մի բան պարզ է ու ակնհայտ:Վահան Տերյանի ստեղծագործություններով հետաքրքրվում են մեծ մասամբ սիրահարված մարդիկ:

Եղիշե Չարենց

Չարենցը հստակ ոճ ունի, որը չճանաչելը հնարավոր չէ: Ասում են՝ Տերյանից ազդեցությունը բավական շատ է: Չարենցը անգամ սիրո մասին գրելիս չի կորցնում «չարենցությունը»: Եվ ընդհանրապես՝ պատանեկան, երիտասարդական տարիքում շա՜տ բնական է Չարենց սիրելը, որովհետև հեղինակած տեքստում կյանք, զգացմունք, միևնույն ժամանակ՝ տաք, հետաքրքիր ու ինչ-որ ուրիշ՝ տարբերվող, մի բան կա, իսկ դա այն է, ինչ սովորաբար փնտրում են այս տարիքում: Նոր հորինված բառեր, հետաքրքիր լուծումներ, բաղաձայնների կուտակումներ, հակադրություն: Ավելի հեղափոխական, փիլիսոփայական, ռիթմիկ է Չարենցը:

Եթե փորձենք այս երեքին համեմատել միմյանց հետ կտեսնենք, որ մեծ է տարբերությունը:Թումանյանի ստեղծագործությունները հետաքրքիր են և հաճելի:Տերյանի ստեղծագործությունները մի քիչ ձանձրալի և հաճախ տհաճ:Չարենցը նման է Թումանյանին մի բանով՝ նրենց պատմությունները պարզ ընթերցելի է և հաճելի:

Սա իհարկե իմ կարծիքն է:

Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ 5միավոր

Ալեքսանդր Ստեփանի Թորոսյան,ծնվել է 1899թ.-ին՝գորիսում: Բակունցն ինքնին ժամանակաշրջանի անմիջական ներկայացուցիչն էր:1917 թ.-ին ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը,թողնւոմ է իր հանգիստ աշխատանքը և դառնում հայկական կամավորական բանակի զինվոր:Կռվում է իր հայրենիքի համար և դառնում ստալինյան բռնապետության զոհը:Ակսել Բակունցին գնդակահարում են 1937 թ.-ին՝ամռանը:

2.Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։    0.5 միավոր

Երբ ծնվել էր Ակսել Բակունցը,հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ էին ուղարկել և խնդրել վոր երեխայի անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի:Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի Բյոռնսոնի <<Նորապսակները>>պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը և ընկերները այդ օրվանից նրան սկսեցին անվանել Ակսել:Հետագայում մոռացոթյան մատնվեց Ալեքսանդր անունը և գրողը ընդունեց Ակսել անունը:

3.Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։      1 միավոր

Բակունցի ստեղծագործությունների մեջ հիմնականում արտահայտված են կյանքի տարբեր ժամանակաշրջանների դրվագային տպավորություններ: Բնության հանդեպ սերն ու փոխադարձ ներդաշնակությունը ակնհայտ է դառնում ստեղծագործությունների կենդանի գույներից,բնության պատկերների նկարագրություններից ու հերոսներ-բնություն կապից:Հայրենի Զանգեզուրի ազդեցությունը նույնպես զգացվում է պատմվածքների ընդհանուր ուղղվածության եւ հետագայում արդեն հերոսների կյանքի ու կենցաղի մեջ:

4.«Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։ Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։ 2 միավոր

Բակունցի <<Միրհավը>>պատմվածքի առանցքային նախադասությունն է <<Միրհավի պես թռավ Սոնան,հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր>>նախադասությունը:Դիլան Դայու համար Սոնայի կերպարը համեմատվել է միրհավի հետ և պատմվածքի ընդհանուր տրամադրության հանգուցալուծումը տվել է այս նախադասությոամբ:

Այս պատմվածքում գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ կա գունագեղություն:Իրադարձությունները զարգանում են   բնության տարբեր տեսարանների նկարագրությամբ:Պատմվածքը գունագեղ և հետաքրքիր է դառնում ,երբ կերպարները համեմատվում են բնապատկերների հետ:

Օրինակ Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

5.«Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։ 2միավոր

6.«Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական արժեքը։ 2միավոր

Բակունցի յուրաքանչյուր պատվածքը ավելի գրավիչ ու հետքրքիր է դառնում իր համեմատություններով,քանի որ Բակունցի համեմատությունները ավելի շատ բանաստեղծական են ու գունեղ,տպավորությունը ավելի է կրկնապատկվում:Օրինակ՝ Կաքավաբերդի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է,ցողունը կաքավի ոտքի պես կարմիր,ծաղիկը՝ ծիրանի գույն:Գրողը մանուշակի ցողունը համեմատել է կաքավի ոտքերի,իսկ գույնը ծիրանի գույնի հետ:Բակունցը մարդուն համեմատել է արջի հետ.

<<Մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը>>:

Յուրաքանչյուր նախադասություն համեմված է բնության պատկերների հետ համեմատություններով:

Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։

Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ: վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

7.Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։ 2միավոր

Բակունցը մյուս գրողներից տարբերվում է իր յուրահատուկ ոճով:Նրա ազգային մտածողության առանձնահատկություններից մեկը դիպուկ մանրամասների օգտագործումն է:Բակունցի ստեղծագործությունների հիմքում կան զգացմունքայնություն ու ներդաշնակություն:Ինչպես նաև զուգորդվում է գյուղացու մաքրությամբ,անմեղությամբ և միամտությամբ:Քանի որ Բակունցի արձակ լեզուն շատ ճկուն է ու մատչելի,նրա հերոսներին հեշտ ենք ճանաչում իրենց ժամանակի ու տարածության մեջ:

Էկոլոգիա

1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը: 

Մեր շրջակա միջավայրում աղտոտված է ամեն ինչ:Մարդն առաջինն է աղտոտում իր միջավայրը:Օրինակ՝ քաղաքաշինությունը,ճանապարհաշինությունը,ծառահատումները և այլն:: 

  1. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը ազդում է օդի վրա վորը շնչում են մարդիկ և ձեռք բերում տարբեր հիվանդություննենր:

  1. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

3)Շրջակա միջավայրը վերահսկողը հենց մարդն է և մարդն ել պետք է մաքուր պահի և չաղտոտի բնությունը:պետք է նվազեցնել մեքենաների թիվը,որոնք շատ լուրջ կերպով ազդում են օդի վրա:Եթե հասարակությունը աղբը գցի այնտեղ որտեղ պետք է և որտեղ աղբի համար տեղ է հատկացված,եթե մարդիկ մի քիչ ավելի շատ քայլեն և քիչ վարեն ավտոմեքենա,եթե ծառահատումները վերանան և ավելի շատ ծառեր աճեցվեն ապա մեր շրջական ավելի  բարելաված կլինի:

  1. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը

Ես ինքս ծառեր եմ աճեցնում աղբը գցում եմ միշտ աղբամանի մեջ և չեմ վնասում իմ շրջակա միջավայրը

  1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
    • Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում:
  2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Մեզ շրջապատող էկոհամակարգերից մեկը Հրազդանն է:Հրազդանը գետ է և ունի բարձր ձկնային պաշար:

  1. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Տավուշի մարզում գործող հէկ-երի սխալ շահագործման հետեւանքով մարզի գետերի էկոհամակարգը վերացման եզրին է: Համահայկական բնապահպանական ճակատի անդամները տեւական ժամանակ է, ինչ ահազանգում են, որ հէկ-երը լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի գետային էկոհամակարգերի համար: Սակայն այդ ահազանգերին ՀՀ կառավարությունն ականջալուր չի լինում. հակառակը՝ հէկ -երի քանակն օր օրի ավելանում է: 


Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Չինաստանի հարավում արևադարձային անձրևների հետեւանքով  առնվազն 26 մարդ է մահացել: Եւս 2 մարդ համարվում է անհետ կորած: Տարհանվել է 337 հազար մարդ: Տնտեսական վնասը գնահատվում է 650 մլն դոլար: Ավիրվել է մոտ 9000 տուն, մի քանի տասնյակ հազար շինություններ վնասվել են:

Մաթեմատիկա

 

 

Նախագիծ 1

Բնութագրեք աստիճանային ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:

 

Աստիճանային ֆուկցիակոչվում է f(x)=xn բանաձևով տրված ֆունկցիան որտեղ a-ն զրոյից տարբեր որևէ թիվ է:

  • Նախ ուսումնասրենք f(x)=xn աստիճանային ֆունկցիայի հատկություններն այն դեպքում երբ n-ը կենտ է:

1.Ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցք է D(f)=(-∞,∞)

2.Ֆունկցիան կենտ է

3.Ֆունկցիան ունի մեկ զրո՝f(0)=0

4.Ֆունկցիան դրական է երբ` x-ը պատկանում է(0,∞) և բացասական երբ x պատկանում է (-∞,0)

5.Ֆունկցիան աճում է թվային առնցքի վրա

6.Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցք է:E(f)=(-∞,∞)

  • Աստիճանային ֆունկցիայի հատկություններն այն դեպքում երբ n-ը զույգ է:

1.Ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցք է D(f)=(-∞,∞):

2.Ֆունկցիան զույգ է:

3.Ֆունկցիան ունի մեկ զրո՝f(0)=0

4.Ֆունկցիան դրական է երբ x հավասար չէ զրոյի:

5.Ֆունկցիան նվազում է (-∞,0 միջակայքում աճում 0,∞)-ում:

6.Ֆունկցիայի փոքրագունյն արժեքը 0-է, որը ֆունկցիան ընդունում է x=0 կետում:Ֆունկցիան մեծագույն արժեք չունի:

7.Ֆունկցիայի արժեքների բազմությունը ոչ բացասական թվերի բազմություն է:

 

 

 

 

 

 

Նախագիծ 2

Բնութագրեք ցուցչային ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:

 

  • Ցուցչային ֆունկցիա է կոչվում է f(x)=ax ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:
  • Ցուցչային ֆունկցիայի հիմնական հատկությունները:

1.ֆուկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը՝ D(f)=(-∞,∞)

2.Ֆունկցիան դրական ՝ ամբողջ թվային առանցքի վրա:

3.Ֆունկցիան մոնոտոն է ամբողջ թվային առանցքի վրա:Ընդ որում,այն աճող է եթե a>1 և նվազող՝ եթե 0<a<1

4.Ֆունկցիայի արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)=(0,∞)

5.Ֆունկցիան չունի զրոներ,մեծագույն և փոքրագույն արժեքներ:

6.Ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը՝ (0,1)կետում քանի որ a°=1:

 

 

 

 

 

 

 

Նախագիծ 3

Բնութագրեք լոգարիթմական ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:

Լոգարիթմական ֆունկցիա կոչվում է f(x)=logxx բանաձևով տրված ֆուկցիան որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:

  • Լոգարիթմական ֆունկցիայի հատկությունները

1.Ֆուկցիայի որոշման տիրույթը դրական կիսաառանցքն է D(f)=(0,∞)

2.Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցք է՝ E(f)=(-∞,∞)

3.Ֆունկցիան մոնոտոն է իր որոշման տիրույթում:Ընդ որում,այն աճող է, եթե a>1 և նավազող՝ եթե 0<a<1:

4.Ֆունկցիան 0 արժեքն է ընդունում է x=1 կետում:

5.ա)a>1 դեպքում ֆունկցիան բացասական է (0,1) և դրական (1, ∞) իջակայքերում:

6.բ)0<a<1 դեպքում ֆունկցիան դրական է (0,1) և բացասական (1, ∞)

  • Լոգարիթմական ֆունկցիայի մոտավոր գրաֆիկը:

1.Ֆուկցիայի որոշման տիրույթը դրական կիսաառանցքն է D(f)=(0,∞)

2.Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցք է՝ E(f)=(-∞,∞)

3.Ֆունկցիան մոնոտոն է իր որոշման տիրույթում:Ընդ որում,այն աճող է, եթե a>1 և նավազող՝ եթե 0<a<1:

4.Ֆունկցիան 0 արժեքն է ընդունում է x=1 կետում:

5.ա)a>1 դեպքում ֆունկցիան բացասական է (0,1) և դրական (1, ∞) իջակայքերում:

6.բ)0<a<1 դեպքում ֆունկցիան դրական է (0,1) և բացասական (1, ∞)

 

  • Միևնույն հիմքով լոգարիթմական և ցուցչային ֆունկցիաները փոխհակադարձ ֆունկցիաներ են:Նրանց գրաֆիկները համաչափ են x=y ուղղի նկատմամբ: